Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.
«Երբ հարազատդ դժվար վիճակում է հայտնվում, նրան ու նրա ընտանիքին միայնակ չես թողնում, այլ փորձում ես ինքդ ձեռք մեկնել ծանր պահին օգնելու համար: Նույնը Երևանի դեպքում է. ուժեղ ձյուն է տեղացել, լավ, թե վատ, քաղաքային իշխանություններն անում են առավելագույնը քաղաքը աշխատանքային վիճակի բերելու համար: Մենք էլ մեր հերթին պետք է օգնենք մայրաքաղաքին:
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և թաղապետարանի գործընկերների հետ մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, նաև մեր բակը :
Տնտեսվարողներից մեկն էլ վերջում գաթա հյուրասիրեց մայթերը մաքրելու համար»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Քեզ խափամա պիտի տային, ոչ թե գաթա։