Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» թիմը հաղթեց լրատվամիջոցների բոուլինգի թիմային մրցաշարում

Մարտ 29,2025 21:46

«Սպորտը բոլորի համար» կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչության աջակցությամբ «Արենա» բոուլինգ ակումբում կազմակերպել էր լրատվամիջոցների բոուլինգի թիմային մրցաշար, որին մասնակցելու իրավունք ունեին նաեւ նախարարությունների եւ գերատեսչությունների մամուլի ծառայություններն ու աշխատակիցները:

Մասնակցության հայտ ներկայացրած ութ լրատվամիջոցներից նախնական փուլը հաղթահարած հինգ թիմերը լավագույնին որոշեցին եզրափակչում: Ծավալվեց համառ մրցակցություն, որի ընթացքում թիմերը փոխնիփոխ հայտնվում էին առաջատարի դերում: Ի վերջո, պայքարի եզրափակիչ փուլը գերազանց անցկացրեց «Առավոտ» թիմը, որի կազմում էին Աշոտ Հակոբյանը, Ռուզան Մինասյանը, Գարիկ Մելքոնյանը եւ Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի ղեկավար Մարինե Կարապետյանը: Վաստակելով 468 թիմային միավոր՝ «Առավոտը» արժանացավ գլխավոր մրցանակին: Երկրորդ տեղն զբաղեցրեց «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը՝ 405 միավորով, Հանրային Հեռուստաընկերության լուրերի բաժնի թիմը 403 միավորով եզրափակեց եռյակը:

Հաղթող թիմի համար անակնկալ էր պատրաստել Կովկասի բնության հիմնադրամը, որը «Առավոտ» թիմի անդամներին նվիրեց «Հայաստանի թռչունները» պատկերազարդ գիրքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31