Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի PRESS լրագրողական թիմը 2-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանում հավատարմագրված դեսպանատների բաց առաջնությունում

Նոյեմբեր 17,2019 21:14

ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների միջեւ բոուլինգի բաց առաջնությունն ավարտվեց:

Մասնակցեցին դիվանագիտական յոթ եւ PRESS լրագրողական թիմերը: Մամուլի ներկայացուցիչներին  մրցաշար ընդգրկել եւ  հրավիրել էր դիվանագիտական առաքելությունների միջեւ մարզական մրցաշարերի նախաձեռնող եւ կազմակերպիչ, Ուզբեկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը:

Կանոնակարգի համաձայն, որակավորման փուլում հինգ լավագույն արդյունքներ գրանցած թիմերը՝ PRESS-ը, Չինաստանի դեսպանատան Chinese Dream, ՌԴ դեսպանատան Russia, Լիտվայի դեսպանատան Neamunas եւ ՀՀ արտգործնախարարության Erebuni թիմերն այսօր լավագույն եռյակին որոշեցին եզրափակչում:

Ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր թիմերը խաղացին երկու փուլ՝ «ցերեկային» եւ «գիշերային» ռեժիմով: «Ցերեկային» ռեժիմում լավագույն միջին արդյունքը ցույց տվեցին չինացիները՝ 119, 25 միավոր, «գիշերայինում»՝ լրագրողների թիմը՝ 124,5:

Եզրափակչի երկու մրցափուլերի ընդհանուր հաշվարկով մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ հաջորդականությամբ. 1. Chinese Dream`121,25 միավոր, 2. PRESS` 118,75 միավոր, 3. Russia` 113,6 միավոր:

Լրագրողական թիմում հանդես եկան. Աշոտ Հակոբյան, Ռուզան Մինասյան (երկուսն էլ՝Aravot.am եւ «Առավոտ» օրաթերթ), Մարինե Կարապետյան (Կովկասի բնության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու), Անահիտ Գրիգորյան (Հայաստանի բնության պետական թանգարանի հասարակության հետ կապերի պատասխանատու):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930