Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները հաղթեցին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին (ֆոտոշարք)

Ապրիլ 13,2014 18:55

Սպորտի եւ երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ այսօր «Փլեյ Սիթիում» նախարարության եւ լրատվամիջոցների երկուական թիմեր բոուլինգի ընկերական հանդիպում անցկացրին:O O

Չորրորդ իշխանության «Մեդիա 1» թիմը համալրված էր «Առավոտ» օրաթերթի, «Aravot.am» կայքի՝ 4 եւ «Ֆոտոլուր» գործակալության 1 ներկայացուցչով, իսկ «Մեդիա 2»-ը՝ «Երկիր Մեդիա TV», «Sport.am», «Armbowling.com» կայքերի, «Հայոց աշխարհ» օրաթերթի եւ «Ֆոտոլուր» գործակալության աշխատակիցներով:

Նախնական փուլում հինգ ֆրեյմում (խաղափուլ) վաստակած միավորների հանրագումարով պայքարից դուրս մնաց նախարարության «Սպորտ 2»-ը, որին կիսաեզրափակչից հետո միացավ նաեւ «Սպորտ 1»-ը: Եզրափակիչ անցան լրատվամիջոցների թիմերը: Գավաթի համար պայքարը շարունակվելու էր մինչեւ երկու հաղթանակ: Գրանցվեց 1:1 հաշիվ ու նշանակվեց լրացուցիչ խաղափուլ, որում հաջողությունն ուղեկցեց «Մեդիա 1»-ին (առավոտցիներ՝ Աշոտ Հակոբյան, Ռուզան Մինասյան, Նելլի Բաբայան, Անահիտ Ակմակժյան եւ Վահրամ Բաղդասարյանը՝ «Ֆոտոլուրից»):O O

Մրցաշարը կդառնա ավանդական եւ այսուհետեւ կանցկացվի արդեն մարզական-մրցակցական ձեւաչափով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930