Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում

Մայիս 01,2025 22:02

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է, որ 2025թ. մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17Ա շենք)։

Նշենք, որ մեր հայրենակիցները այս ընթացքում կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել՝ գրելով Խորհրդի Ֆեյսբուքյան էջին։

Իսկ 2025 թ. մայիսի 5-ից, երկուշաբթի օրվանից, արդեն կարող եք մոտենալ Ներկայացուցչության շենք և տեղում քննարկել բոլոր հարցերն ու առաջարկությունները Խորհրդի անդամների հետ, ինչպես նաև դրանք փոխանցել մասնագիտական խմբերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031