Կենտրոնական բանկը խորքային ուսումնասիրություններ է սկսել Հայաստանի 4-5 բանկերում: Այսօր այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողների` ֆինանսական զեղծարարություններից տուժած քաղաքացիներին վերաբերող հարցերին:
«Մեզ վրա հանձնառություն ենք վերցրել՝ նայելու բոլոր էպիզոդները, որոնք որ տեղի են ունեցել Հայաստանում: Ինչը բավականին մեծ ռեսուրս է պահանջում, որովհետեւ ամեն case յուրահատուկ է: Պետք է case-երը նայենք, փորձենք դրանք համախմբել, ինչ-որ ընդհանուր բանի դուրս գալ: Տեսնենք՝ եթե խնդիրը պրոդուկտի մեջ է, արձագանքենք դրան, եթե խնդիրը կարգավորման մեջ է, արձագանքենք դրան: Իսկ եթե խնդիրը մարդու կողմից անփութության պատճառով ստեղծված իրավիճակն է` այդտեղ մենք այդքան էլ զորեղ չենք: Բայց հանձնառություն ենք վերցրել բոլոր case-երը հատ առ հատ նայելու: Դրա մասին մեր վերահսկողության ղեկավարը հայտնել է այն մարդկանց, որոնք տուժել են այդ ամենից:
Մենք բանկերին ուղղորդել ու հորդորել ենք գտնել լուծման ճանապարհ: Այս պահին լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձեւավորվել են այդ տիպի case-երի համար »,- ասաց ԿԲ նախագահը:
Հարցին՝ բանկերի կողմից միտում տեսնո՞ւմ է անվտանգությունը թույլ պահելու առումով, ԿԲ նախագահը չպատասխանեց:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ