«Համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը։ Ես չեմ կարող դրան գնահատական տալ։ Քրեական գործ է հարուցվել»,- փաստմանը՝ ուղիղ եթերում թաղապետը մարդ է ծեծում, բայց չկա քաղաքական պատասխանատվություն, թեև քրեական գործ է հարուցվել և հարցին՝ ի՞նչ գնահատական կտա, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ըստ նախարարի՝ քրեական գործի հարուցումը խնդրի լուծման հետագա ընթացքը ցույց կտա․ «Քրեական գործ է հարուցված, ինձնից ի՞նչ արձագանք եք ակնկալում։ Քրեական գործ պետք է արձանագրվեր, արձանագրվել է։ Բոլոր տեսակի բռնությունը դատապարտում եմ»։
Լրագրողների դիտարկմանը՝ իսկ դա ի՞նչ օգուտ է տալիս, Սրբուհի Գալյանն այսպես արձագանքեց․ «Ես չեմ կարող տվյալ անձին վերցնել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ՝ անգամ շատ մեծ ցանկության դեպքում։ Քրեական գործը հարուցված է համապատասխան դեպքի առիթով, որը կարող է պարունակել քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ