Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանն ընդունում  է՝ զանգվածային կառուցապատումը նպաստել է Երևանի հեղեղատար համակարգի խաթարմանը. «Փաստինֆո»

Մայիս 07,2025 17:56
«Փաստինֆո». Մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային կառուցապատումները խաթարել են հեղեղատար համակարգը։ Քաղաքապետարանն այլեւս  ընդունում  են՝ նոր կառուցապատումը, բերում է մակերեւութային ջրերի ծավալի ավելացման։

Նշենք, որ հատկապես վերջին երկու տարիներին մի փոքր անձրեւն անգամ Երեւանում առաջացնում են հեղեղներ, ճանապարհները վերածվում են գետերի։ Մասնագետները նշում են, որ ստեղծվածվիճակի պատճառը ոչ ճիշտ իրականացվող կառուցապատումն է։

«Փաստինֆո»-ն դիմել էր Երեւանի քաղաքապետարանին մեկնաբանության համար, ինչին ի պատասխան մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է՝  «Երևան քաղաքի հեղեղատար համակարգը կատարյալ չէ։ Ի սկզբանե կան թաղամասեր, որոնք չունեն հեղեղատար համակարգեր, կան վերակառուցման ենթակա համակարգեր, նոր կառուցապատումները հանգեցրել են նոր ծավալների։ Որքան քաղաքը բարեկարգվում եւ կառուցապատվում է, այնքան մեծանում է մակերեւութային ջրերի քանակը, որովհետեւ գրունտը հողն իր մեջ է քաշում, նոր կառուցապատումը, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում է մակերեւութային ջրերի ծավալի ավելացման։ Երևանն ունի  շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, կիսանջատ է մեր համակարգը, այն միացված է կոյուղատար համակարգին նաեւ եւ մեծ ծավալի անձրեւների դեպքում համակարգը ծանրաբեռնվում է, ու ջրերի քանակը փողոցներում մեծանում է»։

Իսկ թե ինչու կառուցապատման թույլտվություններին զուգահեռ չեն հաշվարկել հեղեղատար համակարգի բարելավումը՝ քաղաքապետարանում լռում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031