Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են

Մայիս 05,2025 14:04 Share

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց:
***
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով:
***
Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված և պատրաստ են արդեն մայրաքաղաքի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
***
Եթե Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության համատեղ ծրագրով 2020-2022թթ. մայրաքաղաքում կառուցվել և վերակառուցվել է ընդամենը 13 կմ կոյուղագիծ, ապա միայն 2024թ. այդ ծավալը կազմել է 15 կմ: Համայնքային բյուջեից տրամադրված միջոցներն աննախադեպ են եղել. այն կազմել է 2.8 մլրդ դրամ: Երբևէ նման ներդրում համայնքի բյուջեից չի եղել՝ քաղաքի բնակիչների կենսաապահովման համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031