Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցեր

Մայիս 08,2025 12:59

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Խորհրդի նիստն անցկացվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ Կոմիտեի կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին: Ներկայացվել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր։ Մասնավորապես, քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմին ուղարկելու հետ կապված հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։ Միաժամանակ, կարևորվել է նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի առավելությունները։ Անդրադարձ է կատարվել նաև արտարժույթով արտահայտված գործարքների շրջանակում հարկման բազաների և սկզբնական արժեքների որոշման նպատակով Կենտրոնական բանկի կուրսի կիրառման կարգավորումներին։

Կոմիտեի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև ակտիվ քննարկումներ են ծավալվել ներկայացված նախագծերի և այլ հարցերի շուրջ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031