Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչ Կարեն Քյուփելյանը ոստիկանությունում է. պատրաստվում էր ցույց անել Մայր Հայաստան արձանի մոտ. Հրանտ Տեր-Աբրահամյան

Մայիս 09,2025 15:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս պահին ՆԳՆ Քրեական ոստիկանությունում (նախկին 6-րդ) վարչությունում է նկարիչ, արվեստագետ Կարեն Քյուփելյանը, որը Մարտական եղբայրություն միաբանության և իմ ընկերն է:
Կարենի հետ է նաև նրա որդին:

Այս պահին պարզ չէ, թե ինչ կարգավիճակով է Կարենն այդտեղ:

Կարենի փաստաբանի զանգին ի պատասխան՝ ոստիկանությունում հաստատեցին Կարենի գտնվելն այնտեղ, սակայն, մանրամասներ հաղորդել առայժմ մերժել են:

Կարենն այսօր կեսօրին ակցիա էր պատրաստվում անել Մայր Հայաստան արձանի մոտ:

Ակցիան, որքան տեղյակ եմ, կրելու էր բացարձակ խաղաղ բնույթ` դրոշներ, պաստառներ:

Պաստառների վրայի գրությունները պետք է հարցականի տակ դնեին Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում հայերի տված մեծաքանակ զոհերի իմաստը:

Ավել մանրամասներ այս պահին չգիտեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031