Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարող այնպես լինել, որ խնդիրներ չլինեն. Փաշինյան

Հունվար 01,2026 12:51 Share

Հանրապետության հրապարակում այս գիշեր Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակում հաջողված միջոցառում է եղել, ինքս անձամբ այնտեղ եմ եղել։ Սպասում էի, որ ավելի շատ օտարերկրացիներ պետք է լինեն, բայց ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ հայ ընտանիքներ կային։ Այսինքն մարդիկ՝ տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ երեխաներով եկել էին։ Սփյուռքից բազմաթիվ ընտանիքներ կային», – ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրել է, որ չի կարող այնպես լինել, որ խնդիրներ չլինեն. դա է կյանքը:

«Ես առաջարկում եմ՝ 2026 թվականի հունվարի մեկին պայմանավորվենք մի բան, եկեք պրոբլեմներին վերաբերվենք որպես մեր կյանքի առօրյայի մաս, որով մենք ուղղակի պետք է զբաղվենք, եթե այդ պրոբլեմները չլինեն, որով մենք պետք է զբաղվենք, մեր կյանքը կլինի անհետաքրքիր եւ անիմաստ, որովհետեւ հենց բանականության, գիտակցության, քաղաքակրթության նպատակները պրոբլեմներ լուծելն է, որովհետեւ քաղաքակրթությունը ինքը նաեւ պրոբլեմներ ստեղծող երեւույթ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031