Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունները․ Արարատ Միրզոյան

Մայիս 21,2025 13:34

ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունները․ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցի հարցին։

An expanded meeting between the Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan and the Minister of Foreign Affairs of Russia Sergey Lavrov took place at the RA Ministry of Foreign Affairs in Yerevan, Armenia

Արարատ Միրզոյանը պատասխանում էր դիտարկմանը՝ որ Արեւելյան Եվրոպայում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ինքը հայտարարել էր, որ անվտանգային համակարգը խնդրահարույց է եւ հարցին՝ Երեւանը Եվրոպայում նոր ռազմավարական գործընկերնե՞ր է փնտրելու։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, Հայաստանն իր ոչ լավ փորձից տեսել է, որ տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը չի աշխատում, անգամ ստիպված եղանք վերակազմավորել այդ անվտանգության համակարգը։

Նա հավելեց՝ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի՝ շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, սառեցրել ենք ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Բայց քննարկումները շարունակվում են՝ դրանք առողջ գործընկերային են։

An expanded meeting between the Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan and the Minister of Foreign Affairs of Russia Sergey Lavrov took place at the RA Ministry of Foreign Affairs in Yerevan, Armenia

Սերգեյ Լավրովն էլ հավելեց՝ տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգությունը վերաբերում է բոլորին եւ ՌԴ-ում կիսում են այն մոտեցումը, որ այդ համակարգը իրեն սպառել է․ դա ոչ մեկ անգամ է ապացուցվել։

ՌԴ ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Եվրոպան որոշ մասով ՆԱՏՕ-ին է պատվիրակել իր անվտանգությունը՝ զուգահեռ զբաղվելով իր միլիտարիզացիայով։ Հյուսիսատլանտյան գործընկերներն էլ քանիցս հայտարարել են, որ իրենք են ուզում գերիշխել եւ ոչ մի ԵԱՀԿ իրենց չի հետաքրքրում։

«Եվրոատլանտյան կառույցներն իրենց վարկաբեկել են»,- վստահ է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ վարչակազմ ն էլ հիմա խոսում է այն մասին, որ Եվրոպային պետք է ավելի շատ պատասխանատվություն կրել իր համար։

Հարց է առաջանում՝ ի՞նչ համակարգեր ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031