Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում գտնվող փախստականներին պետության կողմից մատուցվող ծառայություններով

Մայիս 21,2025 18:42

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին ու տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգին։

Զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները՝ մանրամասնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության քաղաքականությանը և մատուցվող ծառայություններին՝ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև մտավոր ու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների մասին․ այս համատեքստում քննարկվել են լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում գործարկված անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնմամբ, պրոթեզավորման գործընթացով, նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններով և այլն։ Ի պատասխան՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ խոսելով նաև խոցելի խմբերին մատուցվող ծառայություների մասին․ նա նշել է, որ յուրաքանչյուր տարի շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացվում հասարակական կազմակերպություններին՝ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Զրույցի ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներին, անկախ կյանքի կենտրոնների ստեղծման գաղափարին առնչվող մի շարք հարցեր․ մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՀ Զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարություններով սահմանված գերակայությունների, ինչպես նաև անապահովության գնահատման նոր համակարգով նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը խոսել է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային ՀՀ անդամակցության և պլատֆորմի ունեցած արդյունավետության մասին։

«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նաև հետաքրքրվել են ՀՀ-ում գտնվող փախստականներին պետության կողմից մատուցվող ծառայությունների և աջակցությունների շրջանակով։ Այս համատեքստում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները, ընդգծվել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են քննարկված թեմաների ուղղությամբ լավագույն փորձի փոխանակման և համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը․ այս համատեքստում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնց ուղղությամբ կիրականացվեն լրացուցիչ քննարկումներ։

«Սթիրլինգ» հիմնադրամը բարեգործական համաշխարհային կազմակերպություն է, որը նախաձեռնություններ է իրականացնում Եվրասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում։ Հիմնադրամը համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների հետ՝ համայնքների և պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծմանն աջակցելու նպատակով։ 2018 թվականից սկսած «Սթիրլինգ» հիմնադրամը ֆինանսավորել է շուրջ 50 երկրում ավելի քան 500 նախագծի իրականացման համար:

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031