Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ Հանդիպմանը քննարկվել են դեռևս մայիսի 12-ից մեկնարկած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր առմամբ, դիտարկում է 2022-2024 թվականների ՊԵԿ գործունեությունը:
ՊԵԿ նախագահը զրույցի ընթացքում կարևորել է իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջազգային առաջավոր փորձի հետ համադրելու արդյունքում համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները վերհանելու և զարգացման հետագա ուղղությունները նախանշելու անհրաժեշտությունը, հատկապես ՊԵԿ ռազմավարական ծրագրերի մշակման ներկա փուլում։
Այնուհետև կողմերն անդրադարձել են իրականացվող վարչարարության յուրաքանչյուր ուղղության նախնական գնահատականներին՝ ընդգծելով ՊԵԿ գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի կիրառմամբ:
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին