Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Եթե չկա համաժողովրդական շարժում, իմպիչմենտն արդյունքի չի բերի․ Մանուկյան

Մայիս 24,2025 17:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինձ հայտնի վեճեր կան, ես այդ վեճերի մեջ մտնել չեմ ուզում։ Մի բան ակնհայտ է՝ եթե չկա համաժողովրդական շարժում, հստակ չեն նպատակները՝ ոչ միայն Նիկոլին քցելը, այլ որոշակի խնդիրներ ու ճանապարհ, ոչ մի բան արդյունքի չի բերի»,- «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) 18-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։

ԱԺՄ նախագահի համոզմամբ՝ ի սկզբանե իմպիչմենտը ենթադրում է, որ դրա շուրջ պետք է հավաքված լինի շարժում․ «Իսկ ընդդիմությանը թվում է, որ Գյումրիի պես բոլորն առանձին- առանձին կգնան և վերջում կհաղթեն։ Ասում եմ՝ այդ սցենարը հնարավոր չէ։ Հիմիկվանից մտածեք, որովհետև դիմացինն անելու է ցանկացած խախտում, որ մնա իշխանության»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031