Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Պարտությունից հետո մենք ոչ միայն չպատժեցինք, այլև պարգևատրեցինք․ մարդկության օրենքին դեմ է․ Վարդան Վարդանյան

Մայիս 24,2025 17:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պարտությունից հետո մենք ոչ միայն չպատժեցինք, այլև պարգևատրեցինք, իսկ դա մարդկության օրենքին դեմ է։ Մարդկության օրենքը խախտողը պատասխան է տալու իր կյանքով ու գոյությունով»,-«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Վարդան Վարդանյանը։

Ըստ նրա՝ երևի աշխարհում չկա մի ազգ, որ մի հարյուր անգամ չի հաղթել ու հարյուր անգամ էլ պարտվել․ «Խնդիրը ոչ թե այն է, որ մենք այս անգամ պարտվեցինք, այլ թե ինչպես վարվես պարտությունից հետո։ Մարդկությունն իր 5000 տարվա պատմության մեջ գտել է բոլոր ալգորիթմները՝ ինչպես վարվել հաղթելու և պատվելու դեպքում։ Հաղթելու դեպքում քեֆ, ուրախություն, պարտվելու դեպքում մի ձև կա դուրս գալու։ Պարտված մարդը ստորացված է, շոկի մեջ գտնվող մարդ է։ Քանի չի պատժվել այդ պարտության հեղինակը, ոչ մի շարժում հնարավոր չէ անել․ մարդը դուրս չի գալիս այդ վիճակից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031