Այսօր մենք նշում ենք Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը՝ մարդու, որն ունի տեսլական, մարդասեր է ու հայրենասեր։
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռուբենն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանավորված։ Սակայն նրա գաղափարները, արժեքները և աշխատանքը շարունակում են ապրել ու զարգանալ։
IDeA հիմնադրամում մենք որոշել ենք Ռուբենի 57-ամյակը նշել ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ՝ շարունակելով այն գործը, որ նա սկսել և որին խորապես հավատացել է։
Ռուբենն իր գործընկերների հետ սկսել է ծրագրեր, որոնք մինչ օրս շարունակում են ձևավորել Հայաստանի և հայկական աշխարհի ապագան։
Այս կարճ ֆիլմը նրա ծննդյան օրվա մեր շնորհավորանքն է։ Մենք շարունակելու ենք անել այն, ինչ նա կաներ, եթե այստեղ լիներ՝ մտածելով երկարաժամկետ, ներդրումներ կատարելով մարդկանց մեջ և կառուցելով ապագան։
IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ