ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
«Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ո՜չ երկրի փաստացի վարչապետը, ոչ էլ՝ ԱԳՆ նախարարը, որը երկու ելույթ ունեցավ, չխոսեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։
«Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին» հայտարարեցին Հայաստանը ներկայացնող վերոհիշյալ պաշտոնյաները՝ չհիշելով Արցախի էթնիկ զտումը, արցախահայության վերադարձի և այլ հիմնարար իրավունքները, ագրեսորի կողմից օկուպացված Հայաստանը․․․
Փաշինյանը նաև հայտարարեց, որ պատրաստ է Բաքվի պահանջով փոխել Սահմանադրությունը։
Այսօրինակ խաղաղության անունը պետության ինքնասպանություն է, այն էլ նվաստի ինքնասպանություն․․․
Կարդացեք նաև