ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ՊԱՏՆ Է
Այս զույգի գործունեությանը կարելի է տարբեր գնահատականներ տալ, վերջիններիս հոգեբանական, հոգեկան և բարոյական առողջության ակնհայտ վատթարացման վերաբերյալ եզրակացությունների հանգել, անգամ տոգորվել հումանիզմով և ՀՀ բյուջեի հաշվին հարկադիր բուժման ուղարկել, անիծել ու նզովել, ինչի համատարած դրսևորումների պակասն այս օրերին չկա, կամ՝ վերջիններիս հանրային վտանգավորությունը հաշվի առնելով, գլխավոր դատախազի և գլխավոր հոգեբուժի միջնորդությամբ մեկուսացնել, բայց մի՞թե սա է ողջ իրականությունը։
Նա ընտրված է և ընտրված է հենց այս առաքելության համար․․․ սա հատուկ սելեկցիա է՝ նախընտրական սրացումներով, որն ընթանում է ու բարդանում արտաքին մարտահրավերներին դիմադրելու վերջինիս անկարողությանն ու քաղաքական սնանկությանը զուգահեռ։
Այդ առաքելության անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյություն։ Այդ պատկերը կարող եք գտնել այդ զույգի հին տան պատին․ հայտնի հաղորդումից շատերդ կհիշեք․․․Հիմա Հայաստանն այդ պատն է․․․ ներսից և դրսից անարգվող ու քայքայվող․․․
Կարդացեք նաև
1700 ամյա Հայ Առաքելական եկեղեցին այդ խզբզողներից և խզբզանքներից չի թուլանում և չի թուլանա։ 17 դարից էլ երկար ձգվող նրա ճանապարհին հերձվածողներ, ԳԻՇԱՆԳՂԻ ԲԱՐՔՈՎ հալածողներ շատ են եղել․․․
Բայց Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է՝ ՄԵՆՔ, մեր ներսի պատը։ Եվ խնդիրը մեզ՝ մեր ամբողջության մեջ քաոսացնելն է, մեր ներսի ու դրսի պատերը , մեր հավաքական /construct-ը/ ողնահարը կազմաքանդելն է։
Այսօր թիրախավորված են, և հետևողականորեն փորձ է արվում կազմաքանդել այդ պատը պահողներին, եկեղեցուն, դաշնակցությանը, մեր ազգային իմունիտետը պահող քաղաքական ուժերին և անհատներին։ Ցավոք․ շատերի մտածումներում արդեն քանդված պատեր են, արժեհամակարգային քաոս, որն էլի հատուկ է ծրագրավորված․․․
Պահել ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ կասեցնել մեր ներքին պատերի փլուզումը, չթողնել, որ նաև ներքին թշնամին քանդի մեր պատը․ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ․․․
Մենք մեզ հասկանալու խնդիր ունենք․․․