Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ստեղծարար ոլորտի քարտեզագրում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների շրջանում

Մայիս 30,2025 14:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը մեկնարկել է նոր նախաձեռնություն, որի նպատակն է քարտեզագրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ստեղծարար ոլորտների ներկայացուցիչներին։

Քարտեզագրումը հետագայում օգտագործվելու է ստեղծարար ոլորտների մասնակիցների ներուժը զարգացնելու, նրանց մրցակցային առավելություններով զինելու եւ այդպիսով նրանց կայուն եկամտի աղբյուր ապահովելու համար։

Նախաձեռնությունը փնտրում է տարբեր ոլորտների մասնագետների, այդ թվում՝ գեղանկարիչներ եւ քանդակագործներ, գորգագործներ, ասեղնագործներ եւ փայտագործներ, գրաֆիկական դիզայներներ, անիմատորներ եւ վեբ դիզայներներ, դերասաններ, երաժիշտներ եւ պարողներ, գրողներ եւ բլոգերներ, զարդեր, կահույք, օճառ, մոմեր եւ այլ ձեռագործ արտադրանք ստեղծողներ, նկարիչ-դիզայներներ` նորաձեւության, ինտերիերի, տեքստիլի եւ այլ ուղղություններով, տեսաարտադրողներ եւ լուսանկարիչներ, ինչպես նաեւ ստեղծարար նախագծեր կազմակերպող, ղեկավարող ու տարածող մասնագետներ։

Քարտեզագրմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչեւ հունիսի 7-ը լրացնել առցանց հարցաթերթիկը։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031