Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում․ Դանիել Իոաննիսյան

Մայիս 31,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինձ մեկ է, թե ով ում հետ է քնում։

Ոմանք հայտարարում են, որ կուսակրոն են, բայց կին ու երեխա ունեն, ոմանք էլ ամուսնացած են, բայց այլոց հետ են քնում, երբեմն՝ նաև այլոց հետ երեխաներ ունենում: Մեր ի՞նչ գործ:

Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում: Դա այդ մարդկանց անձնական հարցերն են ու այլոց չեն վերաբերվում:
Պետությունը որևէ կերպ չի կիրող և չպիտի գործ ունենա նրա հետ, թե սրբազաններից կամ այլ անձանցից ով ում հետ է քնում, քանի դեռ այդտեղ չկա պեդոֆիլիա կամ քրեորեն պատժելի այլ արարք:

Թե բա «հայտարարում են, որ կուսակրոն են, բայց սիրով են զբաղվում»: Է հետո՞: Աշխարհում քի՞չ մարդ կա, որ խաբում է, թե ում հետ է քնում կամ ում հետ չի քնում… Վատ են անում, բայց դա իրենց անձնական գործն է, պետությունը, հանրությունը կամ քաղաքական գործիչները այդտեղ անելիք չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031