Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վարույթում է գտնվում միջնորդություն լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ

Հունիս 02,2025 18:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ տեղեկացա, որ արդեն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում մի միջնորդություն, որը վերաբերում է Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգմանը։ Միջնորդությունը մակագրվել է կրկին այն նույն դատավորին, որն ավելի վաղ կայացրել էր ակնհայտ անարդարացի դատական ակտ, ինչպես նաև որևէ կերպ չէր արձագանքել դատական նիստից առաջ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կատարված խոշտանգումներին և ապօրինի ձերբակալությանը։

Վաղը՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17։50-ին, կրկին նշանակվել է փակ դատական նիստ՝ կալանքի երկարաձգման հարցի քննարկման համար։ Նշենք, որ այդ նիստը պահանջում է Լիլիթ Աղեկյանի պարտադիր ներկայությունը, ինչպես նաև՝ իր ցանկությամբ ընտրված պաշտպանի մասնակցությունը։

Այժմ մնում է սպասել վաղվա դատական նիստին՝ հասկանալու համար, արդյո՞ք այս անգամ ևս կսահմանափակվեն և կխախտվեն Լիլիթ Աղեկյանի իրավունքները, ինչպես դա տեղի ունեցավ առաջին դատական նիստի ժամանակ։

Հիշեցնեմ, որ առաջին դատական նիստի ընթացքում դատարան էր հրավիրվել հանրային պաշտպան, ում պաշտպանությունից Լիլիթ Աղեկյանը հրաժարվել էր՝ պահանջելով իր պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանի ներկայությունը, իսկ դատարանը մերժել էր Լիլիթ Աղեկյանի պահանջը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և ՀՀ դատախազությունը շարունակում են իրենց կողմից նախաձեռնած ապօրինությունները և նոր հարձակման փորձ են իրականացնում։

ՀԳ2025 թվականի հունիսի 1-ին Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նման առողջական վիճակում, գերտաք եղանակային պայմաններում նրան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից «էտապային»՝ փակ տիպի մեքենայով տեղափոխելը Գյումրի քաղաքի դատարան, ոչ միայն անընդունելի է, այլև լուրջ սպառնալիք է նրա առողջության ու կյանքի համար։

Անհրաժեշտ է հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում արդեն իսկ արձանագրվել է ողբերգական դեպք․ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ ներկայացված՝ իրավական հիմքերից զուրկ մեղադրանքների շրջանակներում, նրան կալանավորել էին և տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ «Արմավիր» ՔԿՀ-ից դատարան նրան տեղափոխել էին «էտապային»՝ փակ տիպի մեքենայով, մոտ մեկ ժամում։ Չնայած նրա ունեցած առողջական լուրջ խնդիրներին «Արմավիր» ՔԿՀ-ից դատարան նրան տեղափոխել էին «էտապային»՝ փակ տիպի մեքենայով, շոգ եղանակային պայմաններում, ինչը էականորեն վնասել էր նրա առողջությանը և, ըստ ամենայնի, նպաստել էր նրա մահվան արձանագրմանը հենց դատական նիստի ընթացքում։

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30