Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանում հանդես են եկել «վկաներ», որոնք պահանջել են Ռուբենի համար առավելագույն պատժի ժամկետ՝ նույնիսկ նրա հետ ծանոթ չլինելով

Հունիս 03,2025 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուբենի գործով վկաների մեջ առանձնանում է Արցախում մնացած հայ Կամո Հայրապետյանը: Այս մարդը դատարանում հայտարարել է, որ Ռուբենը գուցե ֆինանսավորել է ականների ներմուծումը և զենքային պահեստների կազմակերպումը հանրապետության տարածքում:

Այն մասին, թե արդյոք կարելի է վստահել Հայրապետյանի խոսքերին, մեզ պատմեց Անատոլի Բաղիրյանը:

«Ես այս վկային գիտեմ մանկությունից: Մենք ծնվել ենք մեկը մյուսի կողքին, մեկ գյուղում: Նա իմ հարևանն է, մենք նրա հետ եղել ենք մեկ մանկապարտեզում, այնտեղից գնացել ենք մեկ դպրոց», – հիշում է Անատոլին:

Նրա խոսքերով՝ նախկին դասընկերը երբեք չի հանդիպել Ռուբենի հետ և նրա դեմ ցուցմունք է տվել շահախնդիր նկատառումներից:

«Նա [Հայրապետյանը] կպատմի ինչ որ ցանկանան, միայն թե նրան ինչ-որ բան տան: Նա բոլորին անընդհատ դավաճանել է, նրան անտարբեր է, միայն թե նրան ուտելիք տան: Նա ցանկացածին կդավաճանի: Նա շատ գարշելի մարդ է: Նրա բնավորության և վարքագծի պատճառով մենք նրա հետ հաղորդակցությունը դադարեցրինք», – ասում է Անատոլին:

Նախկին դասընկերոջ խոսքերից Հայրապետյանի մասին նաև հայտնի է, որ սա նրա առաջին ադրբեջանամետ ելույթը չէ: Նա մնացել է Արցախում և հիմա փաստորեն փողոցում է ապրում, քանի որ իր ընտանիքը նրանից հրաժարվել է:

Հայրապետյանից բացի՝ Բաքվի դատարանում հանդես են եկել նաև այլ «վկաներ», որոնք պահանջել են Ռուբենի համար առավելագույն պատժի ժամկետ՝ նույնիսկ նրա հետ ծանոթ չլինելով:

 

Ռուբեն Վարդանյանի աջակցության տելեգրամյան ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30