Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հունիս 08,2025 22:35

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի համագործակցությամբ։

Հեծանվաշքերթը մեկնարկել է Երևանի Հանրապետության հրապարակից, անցել քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներով և շարունակվել դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք՝ հետադարձ ուղղությամբ: Երթուղու ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 40 կիլոմետր։

Միջոցառման ավարտին Էջմիածնում նաև կայացել է հեծանիվների համար նախատեսված հատուկ կայանատեղիի խորհրդանշական բացման արարողություն, որի նպատակը քաղաքում հեծանվային ենթակառուցվածքների զարգացումն է։ Հեծանվային երթևեկությունը խթանելու նպատակով մինչ այս քաղաքում նաև ճանապարհային նոր նշաններ են տեղադրվել։

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30