Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու և իմ հանդեպ ցուցաբերված խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա։
Դրա շրջանակում ես տրամադրել եմ լրացուցիչ տեղեկություններ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ այլ պատգամավորների կողմից նույնանման վարքագիծ դրսևորելու վերաբերյալ։