Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվում են կոռուպցիոն դրսևորումներ գերեզմանատեղերի մասով, կամ գերեզմանատներում իրականացվում են անօրինական, չհաշվառված հուղարկավորություններ․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Հունիս 15,2025 14:38

Արփինե Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունը կայծակնային կոռումպացվում է:

Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում 13.06.2025 թ-ին ստացվել է առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող ահազանգ:

Սկսենք նրանից, որ Արփինեի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պաշտոնական 1-02 հեռախոսահամարով գրեթե անհնար է միանգամից կապ հաստատել ոստիկանության հետ, ուստի ոստիկանության հետ կապը իրականացվում է որպես կանոն որոշ ժամանակ անց՝ ոստիկանության օպերատորի հետադարձ հեռախոսազանգի միջոցով: Հուսանք, որ վերոնշյալ հեռախոսազանգերը ձայնագրվում են հանցագործությունների կոծկումը բացառելու նկատարումներով:

Ահազանգի հետևանքով ու տարածքային պատկանելիության սկզբունքով դեպքի վայր ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, այն էլ հանցագործության մասին հաղորդում ընդունելու ու դեպքին առընչվող հանգամանքները պարզելու, արձանագրելու, ըստ էության, քրեադատավարական օրենսդրությամբ գործընթացը ապահովելու փոխարեն առաջարկել են քաղաքացուն իրենց հետ այցելել՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այցելելով ոստիկանների հետ ոստիկանության Մաշտոցի բաժին` քաղաքացու արկածախնդրությունները այդքանով չեն ավարտվում, բանն այն է, որ բավականին երկար ժամանակ սպասելով` քաղաքացուց այդպես էլ չեն ընդունում հանցագործության մասին հաղորդումը, ուստի վերջինս ստիպված հեռանում է բաժնից` վերոնշյալի մասին հայտնելով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Որքանով իրազեկված ենք, դեպքը տեղի է ունեցել Երևան համայնքի բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ում և պայմանավորված է հանգուցյալի հուղարկավորման և գերեզմանատեղի՝ ՀՈԱԿ-ում, ինչպես նաև գերեզմանատան փաստաթղթերում տվյալների անհետացմամբ:

Ստացվում է, որ «Ժողովրդավարության բաստեոնում» ոստիկանության հովանավորությամբ՝ Երևան համայնքի բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ում իրականացվում են կոռուպցիոն դրսևորումներ գերեզմանատեղերի մասով, կամ գերեզմանատներում իրականացվում են անօրինական, չհաշվառված հուղարկավորություններ:

Հ.Գ. Միջնորդում ենք պարգևատրել բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին իրենց առաքելությունը փայլուն կատարելու համար:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30