Մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային կոչ
«Նիդերլանդական օրագիրը» և Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը պաշտոնական նամակ են հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի Հանրապետությունում մշակութային ժառանգության նկատմամբ տարվող քաղաքականության վերաբերյալ։
Նամակում ներկայացված են փաստարկված նյութեր այն մասին, որ վերջին տասնամյակներում արձանագրվում է հայկական մշակույթի համակարգված յուրացում, վերաշարադրում և ոչնչացում՝ պետության կողմից կազմակերպված մակարդակով։
Նամակի հիմնական փաստարկները․
📌 Խոհանոցի յուրացում — ազգային ճաշատեսակներ՝ տոլմա, լավաշ, խաշ, ներկայացվում են որպես «ադրբեջանական»։ Մինչդեռ, UNESCO-ն 2014-ին լավաշը ճանաչել է որպես Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն։
📌 Երաժշտական գործիքների վերագրում — դուդուկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում որպես հայկական գործիք, ադրբեջանական քարոզչության մեջ ներկայացվում է որպես սեփական մշակութային արժեք։
📌 Ճարտարապետական ժառանգության ոչնչացում — ամենաաղաղակող օրինակը Նախիջևանի խաչքարերի զանգվածային ոչնչացումն է՝ 2005–2006թթ., որը փաստագրված է ինչպես ICOMOS-ի, այնպես էլ նորագույն՝ արբանյակային ուսումնասիրություններով։
📌 Պատմության վերաշարադրում — Հայաստանի մշակույթը, որը հազարամյակների պատմություն ունի, դիտմամբ վերագրվում է պետություն դարձած Ադրբեջանի ստեղծումից (1918թ․) առաջվա դարաշրջաններին։
Նամակում ներառվել են նաև հետևյալ հեղինակավոր աղբյուրները՝
ICOMOS զեկույց (2002)
Caucasus Heritage Watch – արբանյակային հետազոտություն (2022)
Միջազգային կազմակերպություններից պահանջվում է՝
1.Գործընթաց սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հանձնաժողովներում
2.Մշակութային ժառանգության պաշտպանությանը ներգրավել ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հատուկ զեկուցողին
3.Տեղում անցկացնել մասնագիտական փորձաքննություններ՝ արբանյակային, պատմական և դաշտային հետազոտություններով
Նամակին և հավելյալ փաստարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սա ոչ միայն հայկական հարց է, սա մշակութային իրավունքների համամարդկային խնդիր է։
«Նիդերլանդական օրագիր»
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ