Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը և Ալեքսանդր Թիմանը անդրադաձել են կառավարության ծախսային առաջնահերթություններին, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ուղղություններով

Հունիս 17,2025 16:52

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Հատուկ ուշադրություն է դարձվել առաջիկա տարիներին Կառավարության ծախսային առաջնահերթություններին, այդ թվում՝ կրթության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և սոցիալ-տնտեսական ներառման և մի շարք այլ ուղղություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեխնիկական համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30