«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Անկախ նրանից, թե ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը ինչեր է արել, որ չպետք է աներ և ինչեր չի արել, որ պետք է աներ, իմ խորին համոզմամբ՝ նա ազատվել է պաշտոնից վարչախմբի պարագլխի ապօրինի հրամանը չկատարելու պատճառով։
Արմեն Աբազյանը այս դեպքում մնացել է օրենքի շրջանակներում և ճիշտ օրինակ է ցույց տվել, որ չի կատարել իրավապահ համակարգը իրենով փոխարինող Փաշինյանի հրամանը։
Փաշինյանը, ըստ էության, վերացրել է իրավապահ համակարգը, ձևավորել է կազմակերպված հանցավոր խումբ։ Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր կատարում են կազմակերպված հանցավոր խմբի պարագլխի հրամանները, հանցագործներ են ու պատժվելու են խստագույնս»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կարևոր դերակատար էր անհայտ կորածներին փնտրելու, գերիներին և Հայաստանի տարածքից առևանգվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործում: Հիմա ի՞նչ ենք անելու, այս աբսուրդը մինչև ե՞րբ է շարունակվելու… Սա պետական կառավարում չէ, սա պետական քանդարարում է»:
Կարդացեք նաև
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ ֆեյսբուքյան էջում գրում է. «Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու Նիկոլի պահանջը մերժելն էր։ Չգիտեմ։ Բայց մի քանի օր առաջ էլ տեղեկություն կար, որ ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ։
Հիմա նստած մտածում եմ՝ այդ նույն Արմեն Աբազյանը Արցախի նախագահի ինստիտուտը քանդելու որևէ խնդիր չուներ։ Կրկին, ըստ շրջանառվող լուրերի՝ հենց Աբազյանն է ստիպել Սամվել Շահրամանյանին չառաջադրվել ու, ըստ էության, ամեն ինչ անել, որպեսզի Արցախն այլևս նախագահ չունենա։ Իսկ ահա եկեղեցու պարագայում ինչ-որ բան շարժվեց Աբազյանի մեջ։ Նույնիսկ Աբազյանի…
Ու էլի եմ մտածում՝ ի՞նչ ստացավ նույն Աբազյանը՝ Արցախի դեմ այդպես գործելով։ Էս չէ՞ր նրա վարձքը։ Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը։ Օգտագործում ու դեն շպրտում»:


















































