Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր է դրել, որ երկրում ցանկացած նորմալ ինստիտուտ, կառույց, երեւույթ պետք է կործանի. Գագիկ Համբարձումյան. «Հրապարակ»

Հունիս 19,2025 11:39

Իրավապահ համակարգում տիրող իրավիճակի եւ Փաշինյանի վերջին սրացումների մասին «Հրապարակը» զրուցել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ: Անդրադառնալով երկրում, մասնավորապես` իրավապահ համակարգում տիրող իրավիճակին՝ Համբարձումյանը նկատեց. «Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, եւ բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Այս հոգեկան հիվանդը, այս ճիվաղը, այս թշնամին նման քայլի գնաց ընդամենը Կարապետյանի մի հայտարարության հիման վրա: Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նա տալիս է հրահանգներ, իսկ նրանք հլու-հնազանդ կատարում են այդ հրամանները: Չես հասկանում` որտեղ սկսես ծիծաղել եւ որտեղ լաց լինել, երկիրը վերածվել է աբսուրդի թատրոնի: Հետեւելով այդ երեւույթի ֆեյսբուքյան գրառումներին՝ ամեն բան դառնում է առավել պարզ, բայց խնդիրն այն է, որ մեզանում այսօր իրավապահ համակարգ գոյություն չունի, չորս կողմը պատվեր կատարողներ են:

Մեծագույն խայտառակություն է ողջ աշխարհի առաջ, որ Հայաստանում չկա իրավական համակարգ»:

Գագիկ Համբարձումյանը նաեւ անդրադարձավ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է, օրինակ` ինչո՞ւ է երկիրը կործանում ամեն հնարավոր ձեւով, ի՞նչն է նրան դրդում այդ քայլին, նույն տրամաբանությամբ նաեւ քանդում է Եկեղեցին, նա խնդիր է դրել, որ երկրում ցանկացած նորմալ ինստիտուտ, կառույց, երեւույթ պետք է կործանի: Խոսում է կուսակրոնության ուխտի մասին: Երբ այդ մասին խոսում է այլասերվածը` բառի բուն իմաստով, ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել ու մեկնաբանել այդ ամենը: Հայտնի այլասերվածները չեն կարող խոսել բարոյականության մասին, բայց ամեն բան հնարավոր է այս սրիկաներից: Նրանք կարող են բախումների գնալ»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30