Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշակի տարեթվի համագործակցել եմ ՀՀ ԱԱԾ-ի հետ. ԱԳ նախարարը՝ իր գործակալ լինելու մասին

Մարտ 23,2026 14:37 Share

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր կրկին անդրադարձել է իր՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տարիներ առաջ հրապարակված փաստաթղթին ու խոստովանել, որ ընդդիմադիր գործիչ եղած տարիներին ՀՀ ԱԱԾ-ի հետ իսկապես մի տեւական ժամանակ համագործակցել է:

-Շատ որոշակի տարեթվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ինձ, որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար: Այսինքն` փորձագիտական աջակցության, լինելով խիստ ընդդիմադիր ու ակտիվ քաղաքացի՝ համարել եմ՝ սա իշխանությունների մասին չէ, ՀՀ մասին է: Հարցն էլ որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է, համաձայնություն եմ հայտնել մասնագիտական առումով օգտակար լինել,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց նախարարը:

Լրագրողի հարցին՝ դա արդյոք նշանակում է գործակալ լինել, Միրզոյանը պատասխանեց՝ չգիտեմ ինչ է նշանակում. «Կարծում եմ՝ եթե հավաքագրված են, դա է գործակալը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031