Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացրել է ՀՀ-ի հետ սահմանով անցնելու տարբերակները դիտարկելու մասին

Հունիս 19,2025 12:04

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնելով ԻԻՀ-ՀՀ սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակները դիտարկելու մասին։

Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր օտարերկրյա կամ «ներքին» անձնագրերով, և նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։

«Փոխանակման կետը գտնվում է անմիջապես «Ագարակ» մաքսային տերմինալի շենքում՝ «Արարարատ բանկի» մասնաճյուղում (24-ժամյա աշխատանքային ռեժիմ)։ Ամենամոտ խոշոր բնակավայրը՝ Մեղրին, գտնվում է սահմանային անցակետից 11 կմ հեռավորության վրա։ Աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 17:00-ն բաց է ՎՏԲ բանկի հայկական մասնաճյուղը (հասցե՝ Գործարանային փողոց, շենք 1), որտեղ ընդունվում են MIR քարտեր, և հնարավոր է նաև փոխանակել արժույթ։

Մեղրիի և Երևանի միջև կանոնավոր ավտոբուսային երթուղիներ չկան։

Մասնավոր միկրոավտոբուսներն ամեն օր մեկնում են Հայաստանի մայրաքաղաք. մեկնումը ժամը 07:30-ին՝ Մեղրիի քաղաքային հրապարակից (դիսպետչեր +374-94-811-718, +374-94-003-462, տեղերը պետք է ամրագրել 1 օր առաջ), տեղի արժեքը 5 հազար դրամ է (13 ԱՄՆ դոլար)»,-նշված է ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը նաև հավելել է, որ «Ագարակ» անցակետից տաքսիները մեկնում են դեպի Երևան, ճանապարհորդության տևողությունը 7.5 ժամ է, հեռավորությունը՝ 328 կմ, արժեքը՝ մոտ 50 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար), կամ մեքենայում տեղի համար՝ 10 հազար դրամ (26 ԱՄՆ դոլար): ՌԴ քաղաքացիներին նաև տեղեկացվում է, որ Մեղրիից Կապան կարելի է հասնել նաև տաքսիով (1.5 ժամ ճանապարհ դեպի Երևան, արժեքը՝ 12 հազար դրամ), որի օդանավակայանից երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:00-ին, իրականացվում է դեպի Երևան կանոնավոր չվերթ (տուրբո շարժիչով, 17 տեղ, արժեքը՝ 20 հազար դրամ, տոմսերի ամրագրման համար՝ հեռ.՝ +374-77-121-272):

«Օրական մինչև 20 ուղիղ չվերթ է իրականացվում Երևանից դեպի Ռուսաստան (Aeroflot, Rossiya, Red Wings, S7, Utair, Azimuth, Fly one, Shirak Avia և այլն): Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել ռուսական արտասահմանյան հաստատությունների, ավիաընկերությունների, տուրօպերատորների հաղորդագրություններին/զգուշացումներին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ, որում նաև նշված է, որ ՌԴ քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան արտակարգ իրավիճակների համարին՝ +374-77-495-001 և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30