Երևան քաղաքում՝
Հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-ի ցերեկը, 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.0°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 9.1°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.5°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն