ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, որ վերջինիս էլ իբր դրդի դիմելու հակազդման քայլերի: Այն լրջագույն բեռ է հենց պետության համար: Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ, քանզի այս դեպքում գույքի սեփականատիրոջը շուկայական արժեքով պետությունը ամբողջովին հատուցում է ոչ միայն գույքի արժեքը, որը կարող է գերազանցել մի քանի հարյուր մլն դոլարը, այլև պատճառված վնասները: Ազգայնացման արդյունքում պետությունը ոչ միայն ստանձնում է կառավարման արդյունավետությամբ պայմանավորված ֆինանսական ռիսկերը, այլև զրկվում է մի շարք բյուջետային մուտքերից: Այս ամենը հակասում է ներդրումային ողջամիտ քաղաքականությանը:
Իրականում խելամիտ կլիներ պետության սեփականությունը առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում է պետբյուջեի հսկայական մուտքեր և, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան ….
Կարդացեք նաև