Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է ասում Փաշինյանը. իր համար շատ ավելի կարևոր էր ՀՀ ինքնիշխանությունը, հետևաբար Արցախի կորուստը մեր հաղթանակն է». Արման Գրիգորյան

Հունիս 19,2025 18:22

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայ համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է հետևյալը ու ասում է շատ պարզ, առանց այլևայլության ու երկմտանքի. Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախի խնդրի գոյությունը, այդ թվում Արցախի հարցի որևէ լուծում, որն արմատական չէր (խոսքը «Արցախը Հայաստան էր և վերջ» կամ «Արցախն Ադրբեջան էր և վերջ» լուծումների մասին է), անհամատեղելի էր Հայաստանի ինքնիշխանության հետ։ Ասում է նաև, որ իր համար շատ ավելի կարևոր էր Հայաստանի ինքնիշխանությունը, հետևաբար Արցախի կորուստը մեր հաղթանակն է։

Ի՞նչ են ասում միևնույն ժամանակ Նիկոլը, ինչպես նաև նրան ձայնակցող արևմտամետների ու «նեոլևոնականների» խաժամուժը. Արցախը ռուսները տվին թուրքին։
Մերն իսկապես ուրիշ ա։ Նույնիսկ մեր տրամաբանությունն ա ուրիշ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի մեծագույն մեղքն իհարկե Հայաստանը պարտության տանելն էր ու էն անմեղ երեխեքի արյունը հեղելը, բայց երկրորդ մեծագույն մեղքը հիմարության էս տեսակ քաջալերումն ու լեգիտիմացումն է։ Երբ մի հասարակության մեջ հնարավոր է դարձել 2020-23 թթ.-ին տեղի ունեցածը որպես հաղթանակ ներկայացնել, իսկ 1988-1994 թթ.-ին տեղի ունեցածը որպես պարտություն կամ նույն էնտուզիազմով ասել մի բան ու ճիշտ դրա հակառակը (Արցախից ազատվեցինք, որ ինքնիշխան լինենք, բայց Արցախը ռուսները տվին)` առանց վախենալու, որ մարդիկ կարող են ապստամբել իրենց ինտելեկտին հասցված էս աստիճանի այլանդակ վիրավորանքի համար, ուրեմն մենք ինչ-որ շատ աղետալի ռուբիկոն ենք անցել, որից վստահ չեմ, որ հետդարձ կա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen Grigoryan says:

    Իսկ հնարավոր չէ՞ր ՀՀ-ն գտնել ոչ ԼՂ կորստյան գնով։

Պատասխանել Karen Grigoryan

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30