Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն անընդունելի է համարել Սոլովյովի կողմից «Արցախ» տեղանունն օգտագործելը և ներողություն է ակնկալում

Հունիս 19,2025 18:38

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել Վլադիմիր Սոլովյովի՝ Ռուսաստանի պետական ​​«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակված վերջին հաղորդման կապակցությամբ։ «Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, իրեն բնորոշ կողմնակալությամբ և հիստերիկ վարքագծով կրկին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի պետական ​​«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող իր հեղինակային հաղորդման ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հաղորդավարը, «պաշտպանելով իր մտերիմ ընկերոջը՝ հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանին», որը ձերբակալվել էր Հայաստանում իրավապահ մարմինների կողմից, մի քանի անգամ օգտագործել է «Արցախ» արտահայտությունը, մեղադրել է Հայաստանի իշխանություններին «Արցախը հանձնելու» մեջ, ինչպես նաև ուղիղ եթերում դիմելով հայ ժողովրդին՝ ասել է, որ ապագայում նրան սպասվում է «Արցախի ճակատագիրը»։

Գործակալությունը նշում է, թե «իրական պատմական փաստերը խեղաթյուրելով, մոտ անցյալում տեղի ունեցած գործընթացների նկատմամբ կողմնակալ լինելով՝ Վլադիմիր Սոլովյովը միշտ էլ չարություն և ատելություն է տածել Ադրբեջանի նկատմամբ, այդ վերաբերմունքը հստակ դրսևորվել է նրա ելույթներում» ։

«Նման ապակառուցողական հայտարարությունների հայտնվելը Ռուսաստանի պետական ​​հեռուստաալիքի եթերում անհանգստություն է առաջացնում, անընդունելի է համարվում մեր ժողովրդի համար և լիովին հակասում է մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և այս հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Մենք անընդունելի ենք համարում ու խստորեն դատապարտում ատելության այս դրսևորումը, որը անհամատեղելի է լրագրողական էթիկայի և բարոյական արժեքների հետ և սպասում ներողության»,- ասվում է հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30