Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը

Հունիս 22,2025 11:49

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարզային հերթական հանդիպումը՝ քաղաք Էջմիածնում։

Հանդիպում-քննարկման ժամանակ Խորհրդի անդամները ներկաներին ներկայացրեցին Խորհրդի գործունեության ընթացքը, մինչ այսօր կատարած աշխատանքները, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, Խորհրդի առաջիկա անելիքներն ու գործողությունները, ինչպես նաև պատասխանեցին հանդիպմանը ներկա գտնվող մեր հայրենակիցների հարցերին։

Մեր հայրենակիցներն էլ իրենց հերթին հանդես եկան նոր դիտարկումներով, հետաքրքիր առաջարկություններով և պատրաստակամություն հայտնեցին մասնակցել պայքարին՝ միասին պաշտպանելու մեր իրավունքները։

Տեղում ձևավորվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը։

Նշենք, որ օրեր առաջ արդեն ձևավորվել են Արցախցիներ իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի և Աբովյանի թիմերը։

Խորհուրդն առաջիկա շաբաթներին շարունակելու է մարզային այցելությունները և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ։

Հետագա այցելությունների վայրը, օրը և ժամը կհրապարակենք առաջիկայում։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30