Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում եմ պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը․ Մուրադ Փափազյան

Հունիս 22,2025 15:02

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը.

Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի դեմ ուղղված սպառնալիքները, ընդդիմադիրների ձերբակալությունները, բարեգործ Սամվել Կարապետյանի կալանավորումը, միաժամանակ և սկանդալային են, և անպատասխանատու սադրանք։

Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելով՝ Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել ժողովրդի։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի։

Փաշինյանի միջոցով Ալիևը և Էրդողանը ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին։ Սամվել Կարապետյանի կամայական կալանավորումը՝ ժողովրդավարության հիմնային սկզբունքների անընդունելի խախտում է։

Չդատապարտել սա՝ նշանակում է ողջունել նորանոր ապօրինի ձերբակալությունները։ Այդ իսկ պատճառով ես դատապարտում եմ պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը։

Ակնհայտ է, որ ցածր վարկանիշը և վստահության կորուստը մղում են Նիկոլ Փաշինյանին փորձելու չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր դեմ են Հայաստանի թուլացմանն ուղղված նրա քաղաքականությանը։

Գիտեմ, որ այս հայտարարությամբ վտանգում եմ կրկին մուտքի արգելք ստանալ Հայաստան։

Բայց եթե մենք սիրում ենք Հայաստանը, պետք է ցուցաբերենք խիզախություն և արձագանքենք երկրում տիրող բռնաճնշումներին։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30