Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Գյումրու կենտրոնում՝ «Հացատան» մոտ․ քաղաքական հաշիվներ են պարզել

Հունիս 23,2025 20:02

Հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրու կենտրոնում՝ «Գյումրի Հացատան» դիմաց հնչել են կրակոցներ։ Վիճաբանություն է տեղի ունեցել, ծեծկռտուք, որն ավարտվել է կրակոցներով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալների՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:

Շիրակի մարզի քրեական ոստիկանները  պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց․ բուժումներ են ստանում տնային պայմաններում:

Shamshyan.com-ը նաև տեղեկացնում է, որ  դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում, և ոստիկաններն էլ արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:

Aravot.am-ին հայտնի է դարձել, որ «Գյումրի Հացատան» դիմաց տեղի ունեցած միջադեպը կապված է Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ․ կրակոցներ արձակելու մեծ կասկածվող անձը, որի հայրը մի քանի տարի առաջ օրը ցերեկով սպանվեց Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում, չի համակերպվել այն փաստի հետ, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերից մեկը իր ձայնը տվել է ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ նրան քաղաքապետ դարձնելով։

Նա «Գյումրի հացատան» դիմաց հաշիվ է պահանջել տվյալ քաղաքական ուժի ղեկավարի հարազատներից։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մեզ հայտնի դարձած այլ մանրամասներ չենք հրապարակում, հատկապես որ դեռ ձերբակալվածներ չկան։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30