Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը հրթիռներ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազաների վրա

Հունիս 23,2025 21:21

«Ազատություն». Իրանը պատասխանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծություններին Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վեց բալիստիկ հրթիռ արձակելով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում հայտնել է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Նմանատիպ տեղեկատվություն է հաղորդել նաև Haaretz թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։

Պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում, հաղորդում են TASS-ը և Reuters-ը։ Ենթադրաբար, դրանք առաջացել են հակաօդային պաշտպանության համակարգերից։

Հարվածից մոտ 20 րոպե առաջ Կատարը փակել է իր օդային տարածքը։

Կատարում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազան՝ Ալ Ուդեյդը, որտեղ տեղակայված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) օպերատիվ շտաբը։ Այնտեղ ծառայում է 10 հազար մարդ։

Reuters-ը գրել է, որ Պենտագոնն անցյալ շաբաթ որոշել է ինքնաթիռները հանել բազայից։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունիսի 22-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30