Երևանում 5G ցանցի գործարկումից հետո՝ ապահովելով Հայաստանում ամենալայն ծածկույթը, Ucom-ը ուրախ է նաև հայտարարել, որ դարձել է առաջին շարժական կապի օպերատորը Հայաստանում, որը մատուցում է 5G ռոումինգի ծառայություններ Հայաստան ժամանած օտարերկրյա այցելուների համար։
Միևնույն ժամանակ, Հայաստանից դուրս Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն ռոումինգում օգտվել ժամանակակից 5G ցանցից ավելի քան 40 երկրներում։
Ucom-ը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը միջազգային ռոումինգի ոլորտում՝ իր բաժանորդներին ապահովելով հուսալի կապի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններում։
Մասնավորապես, Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել նոր սերնդի ինտերնետ կապից Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Կիպրոսում և մի շարք այլ երկրներում։
Կարդացեք նաև
5G-ն ռոումինգում հնարավորություն է տալիս օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, որն ապահովում է տեսազանգերի բարձրորակ կապ, տվյալների փոխանակում իրական ժամանակում, հարթ աշխատանք բարդ թվային ծառայությունների ու հավելվածների հետ։
«Ցանցի արդիականացման նախագծերից խոսելիս՝ ես միշտ նշում եմ, որ մենք ձգտում ենք մեր բաժանորդներին տրամադրել լավագույն որակի ծառայությունները, անկախ նրանց գտնվելու վայրից։ Սովորաբար դա մարզերի մասին է, և մենք իսկապես 5G ցանց ենք գործարկել արդեն 35 մարզային քաղաքներում։ Բայց պետք չէ մոռանալ, որ մեր սիրելի բաժանորդները որակյալ կապի կարիք ունեն նաև Հայաստանից դուրս, ու մենք մտադիր չենք սահմանափակվել նաև Հայաստանի սահմաններով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ ամառային արձակուրդների ընթացքում առավել պահանջված երկրների համար ընկերությունը մշակել է «uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթը՝ Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Մոնտենեգրոյում, Իտալիայում և Իսպանիայում և մի շարք այլ՝ հաճախ այցելվող երկրներում հանգստացող բաժանորդների համար: Ընդամենը 4990 դրամ վճարելով՝ բաժանորդները կստանան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար։ Փաթեթը հասանելի է մինչև սեպտեմբերի 30-ը։ «uTravel 3 ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաև Ucom հավելվածի միջոցով:
Այս պահին Ucom-ի բաժանորդների համար ռոումինգ ծառայությունները հասանելի են 163 երկրի 313 օպերատորների ցանցում։ Ընկերությունը մշտապես ընդլայնում է աշխարհագրական ծածկույթը՝ նպատակ ունենալով իր բաժանորդներին կապի հնարավորություն ընձեռել աշխարհի գրեթե ցանկացած կետում։
Նշենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#: