Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդներում կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպում

Հունիս 25,2025 14:09

Ermenihaber. Նիդերլանդներում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հանդիպումը կայացել է մամուլի համար դռնփակ ռեժիմով։ Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկու երկրները մասնավորապես՝ էներգետիկ և ներդրումային ոլորտներում մեծ ներուժ ունեն։ Ըստ Էրդողանի՝ ռազմարդյունաբերական համագործակցության զարգացումը կնպաստի, որ երկուստեք առևտրաշրջանառության ծավալը հասնի 100 մլրդ դոլարի։

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև Թրամփի ջանքերով hաստատված հրադադարը և հույս հայտնել, որ այն կլինի մշտական։

Կողմերը նաև քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի խաղաղ լուծումը և Գազայում տիրող իրավիճակը։

Հանդիպումը լայն տարածում է գտել թուրքական մամուլում, հատկապես քննարկման առիթ է դարձել Էրդողանի ձեռքի ծրարը։ Սոցցանցերի օգտատերերի մոտ հարց է առաջացել, թե ինչ է ծրարի մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30