Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ ընդամենը պետք էր կանգնել ձեր առաջնորդների կողքին ու թիկունքին․ Արտաշես Սարկավագ Աջապահյան

Հունիս 29,2025 21:50

Արտաշես Սարկավագ Աջապահյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ ժողովուրդ,

Ձեզ ընդամենը պետք էր կանգնել ձեր առաջնորդների կողքին ու թիկունքին` հաղթահարելու այս մեծ փորձությունը և կանխելու համար մեծ ողբերգությունը, որ գալու է ձեր և ձեր զավակների վրա։

Կուսակրոն հոգևորականները ամենաքիչ ակնկալիքներն ունեն այս կյանքից, նրանք չունեն զավակներ, ընտանիք ու այդ ամենից հրաժարվել են հանուն ձե՛ր զավակների ու ձե՛ր ընտանիքների հոգևոր ու մտավոր և ինչու ոչ` ֆիզիկական բարoրության։

Նրանք ամեն բան անում են ձեզ համար, իսկ դուք ի՞նչ եք անում իրենց համար։
Ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր մարդ, որ իրեն Հայ Առաքելական եկեղեցու զավակ է համարում, ամեն օր քնելուց առաջ իրեն այս հարցը տա՝

թե ի՞նչ է անում ինքը իր եկեղեցու համար՝ իր Մո՛ր համար։

Բայց ամեն դեպքում եկեղեցին ունի իրոք նվիրյալ զավակներ, ովքեր այս դժվարին օրերին եկեղեցում էին ու հոգևորականների կողքին։

Աստված զորացնի ու օրհնի բոլորիդ, սիրելիներս։

Իսկ մյուսները թող մտածեն իրենց մասնակցության մասին, որ Հուդային բաժնեկից չլինեն։
Աղոթենք և գործենք մեր Սրբազանների և ազգի նվիրյալ զավակների Ազատության, առողջության ու մեր հայրենիքի շենության համար։

Աստված պահապան բոլորիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30