Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Հուլիս 04,2025 21:01

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ նախագծերի կառավարմանը։

Բացի տեխնոլոգիաների ոլորտում ունեցած նշանակալի  դերակատարումից՝ Ռազմիկ Հովակիմյանն ակտիվորեն ներգրավված է նաև սոցիալական և կրթական նախաձեռնություններում։ Նա  համագործակցում է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հիմնադրամի՝ Leo Messi Foundation-ի հետ՝ հանդիսանալով Play Time Sports-Tech Holding-ի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը, որի  նախաձեռնություններն ուղղված են նորարարության խթանմանը և թվային լուծումների զարգացմանը:

Ռազմիկ Հովակիմյանը համահիմնադրել է նաև Firebird AI ընկերությունը, որն ամենամեծ տեխնոլոգիական նախագծերից մեկն է նախատեսում իրականացնել Հայաստանում՝ շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումով արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծում։ Ծրագիրը կամրապնդի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշանակալի ազդեցություն կունենա տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի վրա՝ բարձրացնելով մեր երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031