Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պահելու համար խունտան ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում․ «Հայացք Երևանից»

Հուլիս 06,2025 10:00

2018 թվականին թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական սկզբունքներով ու կոչերով իշխանության եկած (կամ՝ բերված) ՔՊ-ական խմբակը յոթ տարի անց հանեց դիմակը՝ ցույց տալով իրական դեմքը: Այժմ արդեն ողջ ազգի համար ստուգապես հասկանալի դարձավ, որ այս ամբողջ ժամանակ գործ է ունեցել բռնապետական համակարգի հետ: Ու 2018-ից ի վեր արված բազմաթիվ կանխատեսումները, թե թրքաբարո այս խունտան եկել է (կամ բերվել է) Արցախը հանձնելու, իսկ Հայաստանը մասնատելու եւ տարածքը թուրք-ազերական դարավոր երազանքի՝ Մեծ թուրանի ոտքի կոխան դարձնելու համար, այլեւս ապացուցված իրողություն են:

Մեկ անձի իշխանության վերջը, բնականաբար, բռնապետությունն էր լինելու: Նայեք ձեր շուրջը. բանտերը լցվում են քաղհալածյալներով, որոնց մեջ արդեն կարելի է հանդիպել միլիարդատերերի, եպիսկոպոսների, քահանաների, բարձրաստիճան զինվորականների, գործազուրկների… Ժանրի կանոնների համաձայն՝ շուտով նրանց շարքերը կհամալրեն լրագրողներ, քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, ներքաղաքական իրավիճակների վրա ազդեցություն ունեցող եւ Նիկոլ Փաշինյանին դեմ խոսող այլ անձինք: Իշխանությունը պահելու համար խունտան ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում, եւ պատրաստ է գնալ մինչեւ վերջ՝ թեկուզ հայրենիքը վաճառքի հանելու գնով: Նա հստակ գիտակցում է, որ հողը ոտքերի տակից գնում է:

Ներսում ոչ մի հուսալի հենարան չի մնացել, որին կարելի է ապավինել. ո՛չ հանրային վստահություն, ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ ապագայի նախագիծ, այսինքն՝ հեռանկար, ո՛չ էլ ուժային կառույցների երբեմնի հավատարմությունը, որը հետզհետե մարում է: Բոլոր պաշարամիջոցները գնում են սպառման կամ արդեն սպառվել են: Միակ հույսը արտաքին աջակցությունն է՝ մեծապես ի դեմս Թուրքիայի, որտեղից վերադառնալուն պես սկսվեցին այս բռնաճնշումները: Դե, ի՛նչ, պետք է պատրաստ լինենք դիմակայելու, գիտակցելու, որ սա սահմաններից, հողից ու կառույցներից անդին տանող մարտ է՝ մեր ինքնության համար վերջին գոյամարտը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031