Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հնչեցրել է հարց, թե ինչու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չկա փոխնախարար, որը պատասխանատու է էլեկտրացանցերի և էլեկտրաէներգիայի մատակարարումների համար։
ՊԱՏԱՍԽԱՆ՝
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը հստակ սահմանում է պետական կառավարման մարմինների լիազորությունների շրջանակը։ Ըստ այդմ՝ էներգետիկ անկախության, էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտները չեն մտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթների շրջանակում և ամբողջությամբ գտնվում են այլ պետական կառավարման մարմնի իրավասության ներքո։
Հետևաբար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չի կարող լինել փոխնախարար, որը պատասխանատու կլինի այնպիսի ոլորտի համար, որը նախարարության լիազորությունների շրջանակում չէ։ Նման հաստիք գոյություն չունի։
Կարդացեք նաև
Բարձր մակարդակի քաղաքական հայտարարություններ կատարելիս խորհուրդ ենք տալիս առաջնորդվել բացառապես օրենքով և փաստերով։