Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. Նա ընկերոջը հաղորդագրություն է ուղարկել. shamshyan.com

Հուլիս 08,2025 20:15

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիևյան կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:

Մինչ տեղում կաշխատեր քննչական խումբը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Ասատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ Ա. Գ.-ն է:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Ա. Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031