Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

2 օր առաջ մարդուն տեղեկացնել, որ աշխատանքից ազատված է, կարող էր անել միայն ԵՊՀ այսօրվա ադմինիստրացիան. Խաչիկ Աբազյան

Հուլիս 09,2025 14:04

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբազյանի ֆեյսբուքյան գրառումը

Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկացա, որ հուլիսի 11-ից (2 օրից) ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից։

Այն, ինչ գրված է այս խայտառակ, անգրագետ ծանուցման մեջ, որևէ կապ չունի իրավականության և աշխատանքային իրավունքի հետ։

2 օր առաջ մարդուն տեղեկացնել, որ նա աշխատանքից ազատված է, կարող էր անել միայն ԵՊՀ այսօրվա ադմինիստրացիան։

Ընդ որում՝ նշված որևէ հոդված կամ դատարանի որոշում չի ենթադրում այն, ինչ անհաջող կերպով փորձել են «հիմնավորել» այս ծանուցման մեջ։

Առաջիկայում հանգամանորեն անդրադառնալու եմ այս գործընթացին՝ բացելով բոլոր փակագծերը։

Պարո՛ն Հովհաննիսյան, ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք (դեռ)։ «Ես կապ չունեմ, ինձ ստիպում են» խոսքերը ոչ միայն չեն թոթափում Ձեր պատասխանատվությունը, այլև խորացնում են իմ ամոթի զգացումը։

Հ.Գ. Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ սա սկիզբն է, առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ։

Հ.Գ. 2 Նման ծանուցում ստացել է մեր ամբողջ ստորաբաժանումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031