Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը գրավյալ Արցախ՝ մասնակցելու Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ներհայաստանյան շրջանակներում լայն քննադատության է արժանացել, ինչպե՞ս են գնահատում Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ Իրանում հարցին պատասխանում է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.
– Նախագահ Փեզեշքիանի այցը բռնագրավված Արցախ ոչ միայն քննադատության է արժանացել հայկական այլ նաև իրանական կողմի մոտ, նամանավանդ, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանի օդային տարածքից հետախուզական և հարվածող ԱԹՍ-ներ են ներխուժել Իրան: Ինչի մնասին նույնինքն Փեզեշքիանը ևս արտահայտվել է սրանից 10 օր առաջ:
Այնուամենայնիվ, իմ կարծիքով Փեզեշքիանն այս պահին ավելի շուտ մտադիր է հնարավորինս Իրանին դուրս բերել հետպատերազմյան ճնշված վիճակից և որոշակիորեն աշխուժություն դրսևորել միջազգային և տարածաշրջանային քաղաքական ասպարեզում:
– Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը իր աջակցությունն է հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքին»՝ հայտնի բանաձևին, սա ինչպես եք գնահատում։
– Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական երկրների լիգայի ժողովը նաև այն հարթակներից է, որ Ալիևը կրկին փորձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից դիվիդենտներ շահել: Այս հարցմանը Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տվել է հստակ պարզաբանում, ըստ որի՝ Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության հետ: Այնպես, որ իրանական կողմի տված համաձայնությունն այդ բանաձևին ու նաև Փեզեշքիանի այցը Բռնագրավված Ստեփանակերտ չեն նշանակում, որ Իրանը փոխում է իր սկզբունքային դիրքորոշումը ՀՀ սահմանների անխախտելիության և մասնակից բոլոր երկրները ունեն իրենց առանձին կեցվածքը և այստեղ շատ կարևոր դեր է խաղում ՀՀ ԱԳՆ-ի լուսաբանական աշխատանքն յուրաքանչյուր երկրի հետ: Եվ Ալիևի մերթ ընդ մերթ դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունը որևէ կապ չունի դավանանքային կամ կրոնական հարցերի հետ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: